Հասարակություն

Դաշնակցության նախընտրական ծրագիրը՝ կրթական համակարգում


«Մենք եթե ունենք դպրոց՝ ունենք կրթական համակարգ, ես պարտականություն ունեմ այդ ոլորտում, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մեր ուսուցիչը հայ տեսակի ուսուցիչ է, մեր կրթական համակարգը ունի շատ կարևոր ֆունկցիա: Այն պետք է ապահովի հայ տեսակի շարունակությունը, հայ տեսակի լինելիությունն այս երկրում, և սա ավելի քան անհրաժեշտ է ասել այստեղ: Մենք պետք է ունենանք ուժեղ, առողջ, իր հողի վրա կանգնող սերունդ»,- Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտյանը:  Դաշնակցական նախարարը նաև նկատել է, որ քվեարկելով Դաշնակցության օգտին, քվեարկում են շատ մեծ գաղափարի օգտին, քվեարկում են, որ ՀՀ-ում պետական լեզուն լինի միայն հայերենը, որ մեր դպրոցական, կրթական համակարգը լինի իր ձևով ազգային և իր տարողությամբ համամարդկային, ինչպես դա մենք արել ենք 5-րդ դարում: Կրթական համակարգում դաշնակցության նախընտրական ծրագիրը Սոնա Հակոբյանի ռեպորտաժում:

Ցուցադրել ավելի
Back to top button