Միջազգային

Բեռլինի թանգարանից գողացել են 4 մլն դոլար արժողությամբ մետաղադրամ

Բեռլինի Բոդե թանգարանից գողացել են հսկա ոսկե մետաղադրամ, որը կշռում է 100 կգ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Կանադական մետաղադրամը պատրաստված է 24 կարատանոց մաքուր ոսկուց։

Մետաղադրամի վրա պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, գրված է նաև, որ այն ունի 1 մլն դոլար անվանական արժեք։ Սակայն հիմա մետաղադրամի շուկայական արժեքը շատ ավելին է՝ մոտ 4 մլն դոլար։

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է գողերին հաջողվել խաբել անվտանգության համակարգին և դուրս բերել ծանր մետաղադրամը։

Ոստիկանությունը կարծում է, որ գողերը հաստատություն են մտել պատուհանից։ Թանգարանից ոչ հեռու գտնվող երկաթգծերի վրա հայտնաբերվել է շարժական աստիճան։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մետաղադրամը գտնվել է հատուկ զրահակայուն ապակու տակ։

Մետաղադրամը հատվել էր 2007 թվականին Կանադայի թագավորական դրամահատարանում։ Դրա հաստությունը 3 սմ է, տրամագիծը՝ 53 սմ։ Մի կողմում պատկերված է թագուհին, մյուսում՝ Կանադայի խորհրդանիշ հանդիսացող թխկու տերևը։

Թանգարանում գտնվում են ավելի քան 540 տարբեր մետաղադրամներ։

Ցուցադրել ավելի
Back to top button