Ցեղասպանություն 100Քաղաքական

Ադամ Շիֆ. Ամերիկան պետք է պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին

Ամերիկան պետք է բարձրաձայնի և պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին, ինչպես նաև դատապարտի մարդկության դեմ բոլոր հանցագործությունները: Այս մասին գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Facebook-ի իր էջում:

«Շուրջ մեկ դար առաջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունում: Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը և պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին եւ դատապարտի մարդկության դեմ բոլոր հանցագործությունները, եթե մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր բարոյական և պատմական առաքելությանը»,-գրել է Շիֆը՝ հավելելով, որ իր գործընկերների հետ ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող օրինագիծ:

««Ինչպես պարզ նշվում է մեր օրինագծում, մենք չենք կարող հետևականորեն պայքարել մեր օրերի ցեղասպանությունների դեմ, ինչպես ԴԱԻՇ խմբավորման կողմից Իրաքի և Սիրիայի փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանություններն են, եթե մենք տարբերություն դնենք և ընտրենք, թե որ սարսափելի դեպքերը ճանաչենք, իսկ որոնց դեպքում խուսափենք պատասխանատվությունից, որովհետև դրանք կարող են հեռացնել մեզանից ընկերներին կամ թշնամիներին»,- ասել է նա»,-հավելել է նա:

Ադամ Շիֆը կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով համապատասխան բանաձևի նախագծին:
Ցուցադրել ավելի
Back to top button