Սպորտ

Պարզաբանում՝ Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի թռիչքի հետ կապված

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից:

Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի հետադարձ չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button