Քաղաքական

Պատգամավորի թեկնածու, ով միշտ հասանելի է եւ ամենակարեւորը՝ հասկանալի

Մեկնարկեց նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը եւ առաջադրված 9 կուսակցություններն ու դաշինքները մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ իրենց ծրագրերն ու նպատակները ընտրողին հասցնելու եւ վերջիններիս մոտ վստահություն գտնելու համար: Քաղաքական թիմերի վարկանիշային ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուները նույնպես ջանալու են այս շաբաթը հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ ընտրողների շրջանում իրենց եւ իրենց քաղաքական թիմերի առավելությունները ներկայացնելու համար: Երեւանի Արաբկիր-Դավիթաշեն-Աջափնյակ համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արման Սահակյանն, օրինակ,  ընտրողներին խնդրում եւ հորդորում է ապրիլի 2-ին քվեարկել հանուն երկրի անվտանգության եւ  առաջնթացի՝ վերցնելթվ 6-րդ համարի քվեաթերթիկն ու դարձերեսին ընտրելով 10-րդ համարը: Թեկնածուն վստահեցնում է, որ իր հաջողությունները յուրաքանչյուր քաղաքացու հաջողությունն է, իսկ իր ներկայացրած թիմն ունի ամենամեծ փորձառությունը: Չի ժխտում, որ եղել են նաեւ բացթողումներ, որոնք լրացնելու համար էլ հենց ներկայացրել է պատգամավորության հայտ:

 

Մենք նոր չենք ճանաչում Արմանին՝ ասում է Աջափնյակի բնակիչ, սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Նրա խոսքով՝ ԵԿՄ Աջափնյակի տարածքային կառույցը հաստատակամորեն որոշել է սատարել Արման Սահակյանին, քանի որ  համայնքի երկրապահները, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների 100 ընտանիք մշտապես զգացել է նրա աջակցությունը։ «Մենք նոր չենք ճանաչում Արմանին՝ ոչ այսօր, ոչ էլ երեկ, այլ՝ տարիներ է: Միշտ եղել է մեր կողքին: Հանդիպել ենք խոչընդոտների, պրոբլեմների՝ անմիջապես ամեն ինչով օգնել է»։
Աջափնյակի ազատամարտիկները նրա օժանդակության ականատեսն են եղել նաեւ ապրիլյան պատերազմի օրերին: Ի՞նչ էր անհրաժեշտ  խրամատում կանգնած զինվորին՝ լավ գիտեր: Ազատամարտիկ Շահե Աճեմյանը դրա պատճառն էլ է հասկանում, «որովհետեւ ինքը զինվոր եղել է, ինքը ծառայել է բանակում»:

Ազատամարտիկը համոզվել է՝ Արման Սահակյանը համայնքի յուրաքանչյուր բնակչի հոգսով է ապրում: Ասաց, որ այդ մասին վկայում են նաեւ այս հանդիպումների ընթացքում քաղաքացիների վերաբերմունքը, ովքեր մոտենում եւ տարբեր ժամանակահատվածներում նրա ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն են հայտնում:

Պատգամավորության թեկնածուին օժանդակողների թվում են նաեւ համայնքում բնակվող մշակուլթի գործիչներ: Դերասան Լեւոն Մուրադյանը համոզված է, որ համայնքի բնակիչները երբեք ամաչելու առիթ չեն ունենա՝ ընտրելով Արման Սահակյանին: «Արմանը մի անգամ չէ, որ բոլորին ապացուցել է՝ իսկական հայ է եւ մի հրաշք անձնավորություն: Նա միշտ հասանելի է եւ ամենակարեւորը՝ հասկանալի:  Կարծում եմ, էլ  ո՞վ, եթե ոչ նա կարող է մեր ցավերն ու դարդերը, այն ցանկությունները, որոնք մեզ թվում են անիրականանալի, բարձրաձայնի խորհրդարանում: Նա այն անձնավորությունն է, որ չի լռելու»:

Երբեք թույլ չեմ տալու երկմտել ինձ տված ձեր վստահության համար՝ ընտրողներին հավաստիացնում է պատգամավորության թեկնածուն: «Հավատացեք, որ իմ հաջողությունները եղել եւ մնում են ձեր հաջողությունները: Չեմ ժխտի, որ եղել են նաեւ բացթողումներ, որոնք լրացնելու համար էլ ես այսօր ներկայացրել եմ պատգամավորության հայտ: Առանց վարանելու կարող եմ ասել, որ, ստանալով ձեր վստահության քվեն, մենք միասին, համատեղ ջանքերով լուծելու ենք ծառացած այն բոլոր հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են ամենքիս»:

Արման Սահակյանի խոսքով՝ իր եւ իր ներկայացրած քաղաքական թիմի ամենամեծ ցանկությունն է՝ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այն զգացողությունը, որ չկա ավելի լավ անկյուն, քան մեր երկրն է: Հանուն երկրի անվտանգության ու առաջընթացի էլ իր քաղաքական թիմն ունի ամենամեծ փորձառությունը եւ երկրի կայուն զարգացման համար առաջարկում է իրատեսական լուծումներ: Չեն մոլորեցնում ընտրողին, չեն տալիս խոտումներ՝ զուտ քվեներ ստանալու համար, քանի որ գիտակցում են՝ պահի տակ արված գայթակղիչ խոստումները կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների:

Ցուցադրել ավելի
Back to top button