Մշակույթ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ:

Անվանի դերասանը նաև հասարակական բուռն գործունեություն ծավալեց Արցախյան գոյամարտի տարիներին՝ իր նպաստը բերելով ազատամարտիկներին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու գործում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button