ԿարևորՍպորտ

Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը հարկադրված վերադարձել է Երևան

Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Երևանի օդանավակայան։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ղազախստանի ազգային հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Կաիրովը։

«Պատճառը շասիի անսարքությունն է եղել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան  խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0:

Ցուցադրել ավելի
Back to top button