Հասարակություն

Հայաստանը ներառվել է աշխարհի 10 հնագույն երկրների շարքում

The Culture Trip էլեկտրոնային կայքը Հայաստանը ներառել աշխարհի հնագույն երկրների ու ազգերի շարքում: Ինչպես հաղորդում The Culture Trip-ը, Հայաստանը հայտնի է իր մեծ սփյուռքով:

Կայքը նշում է, որ հայերը այդ տարածքում բնակվում են արդեն շուրջ 2600 տարի, իսկ հայերի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Ք.ա. 6-րդ դարում: «Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին: Հայերը նաև առաջինն էին, որ 301 թվականին ընդունեցի քրիստոնեությունը որպես պետական կրոն, և երկիրն այսօր խստորեն հավատարիմ է մնում Հայկական առաքելական եկեղեցուն»,- գրում է The Culture Trip-ը: Կայքը նշում է նաև, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել:

Հայաստանից բացի աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը:

Greece Fort © Pixabay

China Buddha © Pixabay

Portugal Lisbon © Pixabay

France Church © Pixabay

Iran © Pixabay

San Marino © Pixabay

Ethiopia © Pixabay

Egypt © Pixabay

The Culture Trip կայքը գրասենյակներ ունի Լոնդոնում, Նյու Յորքում ու Թել Ավիվում: Այն ունի ավելի քան հինգ միլիոն ամսական հաճախորդ, սոցցանցերում շուրջ 1.5 միլիոն հետևորդ:

Ցուցադրել ավելի
Back to top button