Քաղաքական

Արմավիրում երիտասարդները համալրել են դաշնակցության շարքերը


Այսօր Արմավիրում դաշնակցության քարոզարշավի ժամանակ մի շարք երիտասարդներ երդվել և համալրել են դաշնակցության շարքերը: Երդվել են նաև պատգանավորության թեկնածուները:

Հայ հեղափոխական դաշնակցության ընտրողները դեռ մեկ ժամ առաջ էին եկել Արմավիրի հրապարակ, մի մասը եկել էր համերգ լսելու, մյուսները` ՀՅԴ ծրագրերին  ծանոթանալու: Հանրահավաքի մասնակիցների մի մասը հայրենասիրական երգերի ներքո բռնել էր շուրջպար՝ ընդլայնելով շրջանակը:

Դաշնակցության ցուցակի առաջնորդ Արծվիկ Մինասյանի հետ Արմավիրի բեմահարթակ էին բարձրացել ոչ միայն պատգանավորության թեկնածուները, այլև նրանք, ովքեր քարոզարշավի ժամանակ երդվելու և համալրելու են դաշնակցության շարքերը:

Նորագիրներին դաշնակցության կրծաքնշաններ փակցրեցին Արմավիրի մարզի վարկանիշային թեկնածուները: ԱրծվիկՄինասյանհ այնուհետև ներկայացրեց դաշնակցության ծրագրեր, որի հիմնական առանցքը  արդարությունն է:

ՀՅԴ տարածքային թեկնածուները հիմնականում Արմավիրի մարզից են և աշխատանքով նույնպես կապված են մարզի հետ:

Հանրահավաքի ընթացքում Առաջին համարի թեկնածուն ընտրողներից պարզեց հաղթելու են ապրիլի 2-ին, որին հաջորդեց բուռն ծափահարություններն ու սուլոցները:

Ցուցադրել ավելի
Back to top button