Հասարակություն

«Մոլորակի ժամ»-ը՝ այսօր

Այսօր՝ մարտի 25-ին 20:30-21:30-ը աշխարհը կնշի «Մոլորակի ժամ»-ը։ Այս տարի ևս Հայաստանը միանում է նախաձեռնությանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի ու խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին ու փողոցային լուսավորությունը։
«Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին ու շահագրգիռ այլ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։

Հայաստանում արշավի այս տարվա թեման է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ։

«Մոլորակի ժամն» առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 մլն մարդ անջատել էին լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։

Ցուցադրել ավելի
Back to top button