Քաղաքական

ԻՔՄ- ի հայտարարությունը ՀՀԿ- ն անազնիվ գործելաոճ է որակում, ԿԸՀ- ն ուսումնասիրում է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ ներկայացրել է 100-ից ավելի դպրոցների ու մանկապարտեզների հանրապետական  տնօրենների  ձայնագրություններ՝ ցուցակների հավաքարման  մասին:

Երեկվանից  հնչեղություն ստացած թեմային այսօր  արձագանքել է ՀՀԿ- ն կենտրոնական շտաբը՝ տարածելով հայտարարություն։ «Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի»,- ասված է հայտարարության մեջ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւս անդրադարձել է թեմային՝ նշելով, որ ԿԸՀ- ն ուսումնասիրություն է իրականացնում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button