Քաղաքական

Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին

Նախօրեին՝ մարտի 24-ին, Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Նրա խոսքով, Էջմիածնում առանց համարանիշի մեքենայով մի քանի օր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին հետապնդելուց հետո երեկ գիշերը մոտեցել են կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին, մեքենայից իջել է մի երիտասարդ եւ ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել է ու զգուշացրել, որ չաշխատի դաշինքի օգտին:

Խոսնակը նշել է, որ իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Ցուցադրել ավելի
Back to top button