Սպորտ

Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում

Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Նախօրեին կայացել  են եզրափակիչները: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի տեղեկացմամբ, Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:

Այսօր՝ մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ  և զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:

Ցուցադրել ավելի
Back to top button