ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան. Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է երեւան գալ ցանկացած վայրում

Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է երեւան գալ ցանկացած վայրում: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» («Мир») հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, ինչպես նաև՝ ահաբեկիչը։

«Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է երեւան գալ ցանկացած վայրում: Այդ պատճառով անընդհատ պետք է զգոն լինել: Անընդհատ պետք է միջոցներ ձեռնարկել: Ես հրաշալի հասկանում եմ, որ ե՛ւ Լոնդոնում, ե՛ւ Փարիզում հսկայական միջոցներ են ծախսում անվտանգության համար, բայց դա իրականում հանցագործություն է, որի իրագործումն անհնար է կանխատեսել: Այլ հարց է, երբ տեսանելի թշնամի կա: Այլ հարց է, որ փախստականի անվան տակ կարող են Եվրոպա թափանցել մարդիկ, որոնց խնդիրը բոլորովին այլ է: Դրա դեմ պայքարելը շատ դժվար է»,- նշել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենայով վրաերթի էր ենթարկել անցորդներին, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա: Հարձակվողին գնդակահարել են, իսկ վիրավոր ոստիկանն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Բրիտանական ոստիկանությունը նշել է Վեսթմինիսթերյան ահաբեկչի անունը: Նա Բրիտանիայի 52-ամյա քաղաքացի Հալիդ Մասուդն է:

Ցուցադրել ավելի
Back to top button