Տնտեսական

Երեք ոլորտ` վեց ծրագիր. «Օքսֆամ»-ն ամփոփում է եռամյա ծրագիրը

«Օքսֆամ» միջազգային կազմակերմությունը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացրել է առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական պաշտպանության ոլորտներում բյուջետային վեց ծրագրերի անկախ հետազոտություն: Հիմնական նպատակը քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսության և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումն էր:

«Օքսֆամ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում ներգրավել և վերապատրաստել են 40 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ: Նպատակն էր բարելավել նրանց ընկալումները իրենց գործունության ոլորտներում, հզորացնել նրանց կարողությունները՝ ավելի արդյունավետ հաղորդակցվելու և քաղաքականությունների ձևավորման վրա ազդող ռազմավարական շահերի պաշտպանության գործընթացներում առավել ակտիվ մասնակցելու նպատակով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը ասում է,որ «Օքսֆամ»-ի և ՏԶՀԿ-ի հետազոտությունը կարելի է համարել հաջողված, քանի որ ծրագրի նպատակներն ու իրականացման ժամանակահատվածն ամբողջությամբ համահունչ են նախարարության մշտադիտարկման գործընթացներին, իսկ կողմերը երկուստեք շահագրգռված էին ծրագրի իրականացման հարցում:
Նշենք, որ այդ ուսումնասիրության համաձայն պարզվել է,որ նպաստներմ ստացողների 44 տոկոսը ընդհանրապես աղքատ չէ, իսկ 56 տոկոսը ծայրահեղ աղքատ չէ: Մինչդեռ այս ծրագրի նպատակն էր կրճատել ծայրահեղ աղքատությունը . այն, որ ծրագիրը կայացել է ու արդյունավետ է լրագրողների հետ ճեպազրույցում նշում է նա «Օքսֆամ Հայաստան» հաշվետու ծրագրերի կառավարման պատասխանատու Լիլիթ Չիթչյանը:
Վերջինս նշում, որ օրինակ առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրության համաձայն պարզվել է, որ ճիշտ չի կատարվել պետպատվերի բաշխումը, որ հասցեկան չի բաշխվել նաև դիզվառելիքը ու պարարատանյութը.

Հաջորդ թիրախը, որն անցած երեք տարիների ընթացքում գնահատվել և հայտնվել է իրենց ուշադրության կենտրոնում, ամբուլատոր ծառայությունների համակարգն է եղել: Լիլիթ Չիթչյանը հիշեցրեց, որ ըստ այդմ բավականին ցցուն թվեր են հրապարակվել և արձանագրվել է, որ պոլիկլինիկաներում շահառուները չեն օգտվում իրենց հասանելի անվճար ծառայություններից, որոնց համար բյուջետային լուրջ հատկացումներ են լինում:

Լիլիթ Չիթչյանը ասում է, որ ընդամենը 20 տոկոս այցելությունների թիվ են արձանագրել, ու նույնիսկ այդ թվի դեպքում գոյանում են հերթեր: Եվ իրենց հիմնական առաջարկներից մեկն այն է եղել, որ որքան հնարավոր է այդ հաճախելիության բեռը թեթևացնել:

Ցուցադրել ավելի
Back to top button