Քաղաքական

Ե՞րբ կոալիցիա կկազմի Ծառուկյանը


Այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները շարունակվում են Արարատի մարզում: Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Վեդիում, Արարատում, Արտաշատում եւ Մասիսում: Վեդիում հանդիպման ավարտից հետո Գագիկ Ծառուկյանին մոտեցել է մի տղամարդ եւ բողոքել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու ասել, որ Հովիկ Աբրահամյանը իշխանություն եղած ժամանակ ոչինչ չի արել, հիմա  էլ իր տղան ուզում է դառնա պատգամավոր. նա բողոքել է նաեւ ցեմենտի գործարանի աշխատանքից, որի արտանետումները ազդում են տարածքի էկոլոգիայի վրա. իսկ արդեն ելույթի ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսել է հետընտրական հնարավոր կոալիցիաների մասին, ասելով, որ իր համար կարևորը «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը կյանքի կոչելն է:

Ցուցադրել ավելի
Back to top button