Հասարակություն

«17:30-ին կառուցվող կամուրջների վրա աշխատող չկա».Կարեն Կարապետյան


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շատ  կոշտ հետևել ճանապարհաշինության խոշոր ծրագրերի իրականացմանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ պետք է շատ արագ մեր ուշադրությունն ուղղենք դեպի մարզային, համայնքային, գյուղական նշանակության ճանապարհների խնդիրներին: Հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տասնօրյա ժամկետում որպես պիլոտային ծրագիր կառավարության աշխատակազմ ներկայացնել ձեր տեսլականը սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու վերաբերյալ: Այնուհետև ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել առաջարկություններ, գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները:

«Ակտիվացնել կատարվող աշխատանքները իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում ներդրումների ներգրավման ուղղությամբ»,- ժամը 17:30-ին կառուցվող կամուրջների վրա աշխատող չկա: « Ես հասկանում եմ, որ դա կապալառուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես կազմեք, որ մենք հետևենք: Ես մեկ անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում, ժամկետը նվազեցրեք: Որևէ աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ, կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս կատարել և բերել՝ տեղադրել: Մարզպետները շատ, չափազանց կոշտ իրենց տարածքներում  պետք է խնդիչրը դնեն»,- շեշտեց կառավարության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button