ԿարևորՔաղաքական

Օլեգ Եսայանը` Բելառուսում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Օլեգ Եսայանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ)»,-ասվում է Նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ Օլեգ Եսայանը նախկինում զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։

Նշենք, որ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ցուցադրել ավելի
Back to top button