Հասարակություն

Քառօրյայի մասնակցի ուսման վարձը Մայր բուհը չի զեղչում


Ապրիլյան պատերազմը փորձություն էր մեր զինվորների համար: Պատերազմի մասին լսեն են հայրերից ու պապերից, նրանց ժամանակագրություն տարբեր է, իսկ իրենք դարձան վերջին ժամանակների պատերազմի հերոսներ:  Մարտունեցի Դավիթ Բաղդասարյանի ընտանիքում ճակատագիրը կրկնվել է, Արցախյան ազատագրական պայքարին մասնակցել են հայր ու հորեղբայրը, ինքը ծառայել է Արցախում՝ կրկին պաշտպանելով հողն ու հայրենիքը: Քառօրյայի մասնակիցը մայր բուհի ուսանող է, սակայն նրա ուսման վարձը չի զեղչվում:  Խնդրի լուծմամբ շահագրգիռ ուսանողը դիմել է վարչապետին:


Դավիթ Բաղդասարյանն երկու ամիս առաջ է վերադարձել բանակից: Ծառայությունը իսկական փորձություն էր: Երբևէ չէր մտածել, որ իրական պատերազմի մասնակից կլինի, կպաշտպանի Արցախի սահմանը, ճիշտ այնպես,  ինչպես  տարիներ առաջ հայրն ու հորեղբայրը: Միայն թե նրանք տարիներով են կռվել այսօրվա անկախության և Արցախի փրկության համար: Ահասարսուռ պատերազմի մասին դեռ մանկուց է լսել  տարբեր պատմություններ:

Դավիթը բանակ է զորակոչվել 2015 թ հունվարի 21-ին՝   կիսատ թողնելով ուսումը: Նա մայր բուհի աշխարհագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է: Հնարավորություն ունեցել է օգտվելու տարկետումից, սակայն մարտունեցիներին բնորոշ բնավորությամբ պնդել է, որ իր հասակակիցների հետ պետք է  ծառայի բանակում: Ոգևորությունը մեծացել է, երբ հավաքակայանից իմացել է Արցախում ծառայելու մասին:

,,Հայրս ու հորեղբայրս արցախյան պատերազմի մասակից են: Նրանք պատմել են, թե ինչպես են ազատագրել Արցախը, Աղդամը, հետո էլ ես պետք է պաշտպանեի այդ հողը,,:

Ճակատագիրը կրկնվում է: Արցախյան քառօրյայի ժամանակ Դավիթ Բաղդասարյանը մարտական հերթապահություն է անցկացրել դիրքերում, հերթափոխը հանձնելուց 40 րոպե անց պատերազմ է սկսվել:

Դավիթը մանրամասնորեն է հիշում դեպքերը,  պատմելիս՝  այլայլվում է:  Հակառակորդի հարձակումը տևեց 4 օր, թեպետ կրակահերթերը երբեք չեն դադարում: Իրենց պաշտպանական խնդիրը հակառակորդի օդային ուժերից մեր սահմանը զերծ պահելն է:  Ծառայության ընթացքում լավ է տիրապետել տեխնիկային: Ասում է՝  ծառայության ընթացքում վախը վերանում է, իսկ պատերազմի ժամանակ դու ես ցանկանում հարձակվել ու պաշտպանել այն, ինչը վստահված է քեզ:

Դավիթը Բաղդասարյանի համար երկու տարվա ծառայության  ընթացքում հետաքրքիր անակնկալներ էլ են եղել, որից մեկն ամենատպավորիչն է՝ 10-օրյա արձակուրդ իր ծննդյան տոնին:

Դավիթը ծառայությունն ավարտել է երկու ամիս առաջ՝ հունվարի 24-ին, շարունակելու է ուսումը Երևանի պետական համալսարանում: Նա հույս ուներ, որ ուսման վարձը կզեղչվի 50 տոկոսով, քանի որ քառօրյայի ժամանակ իրականացրել է մարտական հերթապահություն, սակայն համալսարանում պահանջել են կիսամյակի ամբողջ վճարը՝ 216 000 դրամ , որը պետք է մուծի մինչև ապրիլի մեկը: Դավիթն ասաց, որ մայր բուհում իր դիմումն ուսման վարձի զեղչման վերաբերյալ՝ մերժել են: Խնդրի լուծմա համար քառօրյայի  մասնակիցը դիմնել վարչապետին:

Ցուցադրել ավելի
Back to top button