Տնտեսական

Սեւանա լիճն ու հարակից տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում.Կարեն Կարապետյան


Սևանա լիճը և հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Մինչդեռ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով, այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճի և հարակից տարածքներին տրված հատուկ կարգավիճակը ու Կայուն զարգացման անհրաժեշտությունը:  Կարեն Կարապետյանը  գերատեսչությունների ղեկավարներին մի շարք հանձնարարականներ է տվել, կարևորել է Սևանա լճի, այն զբոսաշրջության  կենտրոն դարձնելու, ներդրումային ծրագրեր ներգրավելու հետ կապված բոլոր հարցերը:

«Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում, դրա համար հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց, որպեսզի գործ անեն»:  Վարչապետ Կարեն Կարապետյան

«Եթե «Սևան» ազգային պարկի տնօրենն այդ բեռը չի քաշելու, նոր առաջարկություն ներկայացվի նորմալ ու նոր տնօրենի վերաբերյալ։ Իրականում ամբողջը նայել եմ, մեծ ներուժ ունենք: Բազմաթիվ շենքեր կան, նորմալ ներդրողներ կան, նորմալ պայմաններ է պետք ստեղծել, որ այդ ամենը աշխատի»:

Ցուցադրել ավելի
Back to top button