Տնտեսական

Հյուսիս-հարավի կառուցումը՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Կառավարության այսօրվա նիստն էլ սկսվել է հանձնարարականներով ու դիտարկումներով: Օրինակ, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին  Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել ճանապարհային ոստիկանությանը, քանի որ վերջին շրջանում բողոքները շատացել են: Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին հորդորել ոլորտը վերցնել սեփական հսկողության տակ։ Կարեն Կարապետյանն անդրադարձել է  նաև ճանապարհաշինարարական խնդիրներին:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը կրկին կառավարության ուշադրության կենտրոնում է: Ներդրումային այս ծրագրի մեկնարկից ի վեր պարբերաբար դժգոհություններ են լինում կառուցման ընթացքի հետ կապված: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրինակ 2016թ հուլիսի 14-ի նիստում կապալառու ընկերությունը  չարիք համարեց: Այս դեպքում խոսքը «Հյուսիս-Հարավ» ծրագրով նախանշված Աշտարակ-Թալին ճանապարհի մասին էր, որի շինարարական աշխատանքները դանդաղ էին ընթանում:  Նույն ներդրումային ծրագրի մեկ այլ՝ Երևան- Արտաշատ հատվածում էլ շինարարական խնդիրներ առաջացան՝ ճանապարհը պաշտոնապես  բացելուց հետո: Այն նորից փակվեց՝ շինարարական կազմակերպությունը  ճանապարհը շտկելու հանձնարարական էր ստացել:  Հետո առաջացավ նաև նոր կամուրջների կառուցման, հների վերանորոգման  անհրաժեշտություն: Եվ ահա նորից փակվել է նույն հատվածը:  Խնդիրն այսօր  կրկին կառավարության ուշադրության կենտրոնում էր։ Այս անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն է դժգոհ, կառավարության ղեկավարը անձամբ մի քանի անգամ ստուգել է՝  շինարարները աշխատանքային օրը  շուտ են  ավարտում:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի առաջին տեղակալ  Արթուր Առաքելյանն  արդեն կառավարության նիստից հետո պարզաբանեց՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Արտաշատ ու Աշտարակ հատվածների մասին է խոսքը:  Կանխելով հարցերը՝ Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ պատասխանեց   հատկապես ձմռանը այդ հատվածները վթարների պատճառ էին դառնում , անհարմարություններ էին ստեղծում ուղևորների ու վարորդների համար հարցերին:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների հիմնական մասը կավարտվի 2017թ մայիսին. «Կբացեն հիմնական ճանապարհը, բարեկարգման աշխատանքները կըթնանան»:

Առանձին հատվածների կառուցման ու ավարտի ժամկետներ կան, սական թե ամբողջական ծրագիրը երբ կավարտվի,  դեռ պարզ չէ: Այս պահի դրությամբ, ըստ Արթուր Առաքելյանի, կկառուցվի  ու շահագործման է հանձնվել  35 կմ հատված, ծախսվել է՝ մոտ 70 մլն դոլար:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button