Հասարակություն
Հայաստանի մարզպետները կկրթվեն՝ Ամերիկյան համալսարանում


Հայաստանի մարզպետները կկրթվեն՝ Ամերիկյան համալսարանում, որի հետ պայմանագիրը կնքվել է: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ «250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել»: Միջազգային փորձագետները նրանց ռեգիոնալ կառավարման դասեր կտան: Վարչապետը համայնքների ղեկավարներին հանձնարարել էր համայնքների զարգացման ծրագիր կազմելու նոր մեթոդաբանություն մշակել:
Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումներից կառավարության ղեկավարը պարզել է, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: