Քաղաքական

Հայաստանի ԱԳՆ․ Մեր մտքերը Վեսթմիստերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են

Մեր մտքերը Վեստմինստերյան սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Մենք համերաշխ ենք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին։

Այդ մասին  ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 20 մարդ վիրավոր է: Ոստիկանության պնդմամբ՝ հարձակում իրականացնողը միայնակ է գործել:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button