Միջազգային

ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է  Լոնդոնում  իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:  Այս մասին գրում է Ռոյթերս-ը:

Հիշեցնենք, որ ահաբեկչական գորողությունը տեղի է ունեցել նախօրեին Լոնդոնի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Վեստմինիսթրյան կամրջի վրա: Ահաբեկիչը մեքենայով նախ խփել է մի քանի մարդու, հասնել մինչև խորհրդարանի շենք, որտեղ նրան կանգնեցրել է ոստիկանը: Նա ոստիկանին հարվածել է դանակով, ով ավելի ուշ մահացել է: Ահաբեկչին կրակել է մեկ ուրիշ ոստիկան:

Ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 40-ը: Քննության  շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու:

Ցուցադրել ավելի
Back to top button