ԿարևորՀասարակություն
Զինվորներ տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․զինծառայողներ են վիրավորվել


Այսօր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են УРАЛ մակնիշի ՊՆ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ. լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ խոսնակի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի լուրջ վնասվածքներ ունեն 2 զինծառայողներ:
«Նրանց առողջական վիճակների գնահատական դեռևս չենք կարող տալ, առաջիկայում կտեղափոխենք Երևան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մյուս վիրավորները թեթև վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: