Տնտեսական

Գյուղոլորտի բարեփոխումները ներկայացնել գյուղացուն. վարչապետի հանձնարարականը՝ Իգնատի Առաքելյանին


Կառավարության  առաջարկությունները  գյուղացուն չեն հասնում: Կարեն Կարապետյանը մարզերում հանդիպելով գյուղացիների հետ  պարզել է՝  գյուղերում տեղյակ չեն կառավարության իրականցրած բարեփոխումներից:

Վարչապետի խոսքով՝  չգիտեն, որ կառավարությունը  սուբսիդավորում է իրենց վարկերը, լիզինգով գյուղտեխնիկա  է տրամադրում:  Նշենք, որ նախորդ շաբաթ  գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը»:

Այն, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրում է նախատեսում՝ 20 տոկոս կանխավճարի պարագայում իհարկե:  Տեխնիկան գյուղացիներին կտրամադրվի 9 տոկոս տոկոսադրույքով, որի 7 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը: Ահա այս դրույթից է, որ տեղյակ չեն գյուղացիները:

«Որևիցե տեղ չգիտեին, որ լիզնիգի համար դիմեն»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ոլորտի բարեփոխումների մասին  թեմա առ թեմա ներկայացնել գյուղացիներին:

Ցուցադրել ավելի
Back to top button