Քաղաքական

Այն մարդը, ով մեր փոխարեն գոլեր կխփի խորհրդարանում

Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արման Սահակյանը  պատրաստվում է գոլեր խփել խորհրդարանում, եթե այս ընտրատարածքի բնակիչները ապրիլի երկուսի քվեարկեն իր օգտին. իսկ թե ինչու գոլեր՝ բացատրում է թեկնածուն: «Ապրիլի 2-ին հանուն մեր երկրի անվտանգության և առաջընթացի ընտրում ենք 6-րդ համարի քվեաթերթիկը: Ես բավականին գեղեցիկ թվի ներքո եմ գտնվում՝ 6-րդ քվեաթերթիկի մեջ՝ 10-րդ համարի ներքո, իսկ մեր տղամարդիկ գիտեն, թե դա ինչ է մեր բոլորիս սիրած սպորտաձևի՝ ֆուտբոլի մեջ: Հավատացած եղեք, ես եմ լինելու այն մարդը, որ ձեր փոխարեն գոլ է խփելու խորհրդարանում»:

 

16- րդ թաղամասի բնակչուհի տիկին Մելանյան ծանոթ  է  ՀՀԿ –ական պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի ծրագրին: Ասում է, որ Արման Սահակյանն  այն անձն է, ով ծնվել ու մեծացել է հենց այս տարածքում ու շատ լավ գիտի իրենց խնդիրներն  ու պրոբլեմները. Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արման Սահակյանը  պատրաստվում է  գոլեր խփել խորհրդարանում, եթե այս ընտրատարածքի բնակիչները ապրիլի երկուսին քվեարկեն իր օգտին.

Իսկ թե ինչու գոլեր բացատրում է թեկնածուն՝ «Ապրիլի 2-ին հանուն մեր երկրի անվտանգության և առաջընթացի ընտրում ենք 6-րդ համարի քվեաթերթիկը: Ես բավականին գեղեցիկ թվի ներքո եմ գտնվում՝ 6-րդ քվեաթերթիկի մեջ՝ 10-րդ համարի ներքո, իսկ մեր տղամարդիկ գիտեն, թե դա ինչ է մեր բոլորիս սիրած սպորտաձևի՝ ֆուտբոլի մեջ: Հավատացած եղեք, ես եմ լինելու այն մարդը, որ ձեր փոխարեն գոլ է խփելու խորհրդարանում»,- նշեց նա:

Իսկ մինչ  այդ,  Սահակյանը  բնակիչներին վստահեցնում է , որ վստահության քվեն ստանալով ՀՀԿ-ն համատեղ ջանքերով լուծելու է երկրի առջև ծառացած խնդիրները: Հավաստիացնում է, որ իրենք չենք պայքարում որևէ քաղաքական ուժի, դաշինքի կամ անհատի դեմ.

Արդեն «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում Արման Սահակյանը  նշեց, որ իրեն մրցակից համարում  է  այս ընտրատարածքում առաջադրված 104  ռեյտինգային թեկնածուներին, բայց ասում է, որ կան մի շարք պատճառներ, որի համար հենց իրեն պետք է ընտրի աջափնյակցին:

Անդրադարձ կատարեցինք   նաև օրերս տեղի ունեցած ծեծկռտուքին, որի մասին գրեց մամուլը՝ մասնավորապես Արման Սահակյանի  ու նույն ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Վահան Կարապետյանի  թիմակիցների միջև:   ՀՀԿ -ական թեկնածուն նշեց, որ  Վահան Կարապետյանի հետ իրենք շատ նորմալ հարաբերությունների մեջ են ու դրանք զուտ խոսակցություններ են. «Մենք բավականին լավ հարաբերությունների մեջ ենք, ապրում ենք մի թաղամասում, ու անակախ բոլոր ժամանակներից ընտրություն կլինի, թե ոչ մենք շփվում ենք ու խնդիր չունենք»:

Նշենք , որ Արման Սահակյանին  քարոզարշավի ժամանակ սատարում են նաև մշակութային գործիչներ, հիշեցնենք, որ թեկնածուն ժամանակին զբաղվել  է նաև մշակութային գործունեությամբ: Մեր այն հարցին՝ արդյոք պատգամավոր չընտրվելով հնարավոր է հեռանա քաղաքականությունից՝ անցում կատարելով  դեպի մշակութ , Սահակյանը նշեց. «Չէ ,եթե չընտրվեմ էլի պետք է զբաղվեմ քաղաքականությամբ, բայց միշտ ասել եմ ամեն քաղաքական գործչի մեջ մի մշակույթ պետք է լինի»,-եզրափակեց Սահակյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button