Քաղաքական

Նորն ու հինը՝ այս քարոզարշավում


Ինչ առանձնահատկություններ ունի այս քարոզարշավըինչ  տեխնոլոգիաներ են գործի դրվել ,  որքանով են  կրեատիվ քաղաքական ուժերն են իրենց մոտեցումներում: Քաղտեխնոլոգներն ու վերլուծաբանները մի քանի առանձնահատկություններ  տեսնում ենՆախորդների նման այս քարոզարշավը ևս խորը պոպուլիստական ուղղվածություն ունի, բայց առանձնահատկություններ կան: Ընտրությունը թեև քաղաքական է, բայց առաջին պլանում հայտնվել են անձերը:

Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը` ընտրությունների ելքը էականորեն որոշելու է ռեյտինգային թեկնածուների գրանցած արդյունքը: Ըստ քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանի՝ անգամ մինչ այժմ անցկացված սոցհարցումները հաշվի չեն առնում այս նրբությունը: Մարդիկ հարցերին պատասխանում են  քաղաքական  համակրանքներից ու հակակրանքներից ելնելով, մինչդեռ ընտրությունն անելու են անձնավորված:

«Հենց սկզբից հասկանալի դարձավ, որ մարդիկ գնում են անձնավորված ընտրության: ՀՀԿ-ն առաջին պլան է մղել Կարապետյանին, իսկ Ծառուկյան դաշինքը՝ Ծառուկյանին»:

Որ ընտրողն այս անգամ անձնավորված ընտրություն է անելու, համոզված է նաև քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Ընտրական նոր համակարգը տալիս է մի հնարավորություն, որ ցուցակի 100-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն կարող է ընտրվել, իսկ 30-րդը՝ ոչ: Բաղդասարյանը համաձայն է, որ սա նոր ընտրակարգով  թելադրված առանձնահատկություն է: Բայց գլխավոր առանձնահատկությունն այլ  դաշտում է տեսնում: Գրանցված բախումների ու  միջադեպերի մեջ: Սրանք աննախադեպ չեն, բայց աննախադեպ են այն առումով, որ արձանագրվում են  նույն կուսակցության ներկայացուցիչների միջև, հետո հարթվում են՝  կենցաղային լինելու հիմնավորմամբ:

«Առաջին խայտառակություն, որ բախումը տեղի ունեցավ, երկրորդ խայտառակություն, որ ասեց»:

Կրեատիվ մոտեցումներ այս քարոզարշավում առանձնապես չենք տեսնում: Որոշ դրվագներ կան, բայց ընդհանուր առմամբ պարզ, պրիմիտիվ քարոզչություն է իրականացվում, թեկնածուները համոզում են, որ իրենք լավն են: Վերլուծաբանների կարծիքով՝ քաղաքական տարրը այս ընտրություններում էլ ավելի է նվազել:

«Հասարակության մի զգալի մասը իշխանություններից չի ակնկալում աշխարհաքաղաքական լուծումներ, երկրի զարգացման մոդելներ: Հասարակության մի զգալի մասն ասում է՝ մեզ լավ նայեք: Քաղաքական ուժերը հենց դա էլ անում են: Տեսել եք, չէ, Ծառուկյան դաշինքի քարոզարշավը»:

Թեզը շարունակում է մեդիա փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը խոսում է մի իրավիճակի մասին, որն այս ընտրությունների խնդիրը չէ, այս կետին հասել ենք աստիճանաբար, փոքր,  բայց հետևողական քայլերով. քաղաքական դաշտը ապաքաղաքականացվել է, կուսակացական գաղափարախոսական համակարգը քանդվել է ու ձևավորման հույսեր առայժմ չի տալիս:

«Հասել ենք մի իրավիճակի, երբ հասարակությունը պատրաստ չէ շատ լուրջ կամ խորը քաղաքական ու տնտեսական պլատֆորմներ ընկալելու»:

Արդյունքում, քաղաքական ուժերը կամ ոչինչ չեն առաջարկում, բայց կենացներից, կամ կենտրոնանում են մի քանի կոնկրետ կետերի վրա: Օրինակ այնքան կոնկրետ, հասել են կարմիր գծերին:

Արմեն Գրիգորյանի համար այս քարոզարշավի առանձնահատկությունը ընտրակաշառքի բացահայտ դրսևորումների մեջ է:

Վերլուծաբանների կարծիքով՝ ճիշտ են վարվել այն ուժերը, որոնք քարոզարշավի առաջին պլան են մղել իրենց գլխավոր դեմքերին: ՀՀԿ-ն՝ Կարեն Կարապետյանի, Ծառուկյան դաշինքը՝ հենց Ծառուկյանի միջոցով: Այլ բան, որ ՀՀԿ-ի դեպքում առնվազն երկու անպատասխան հարց կա՝ որքանով է ազնիվ ամբողջ քարոզարշավը վստահել ցուցակում չընդգրկված թեկնածուին, և արդյոք ՀՀԿ-ի հաջողության դեպքում Կարեն Կարապետյանը վարչապետ է լինելու առաջիկա  5 տարիների ընթացքում:

Այս ամենով հանդերձ  մի դրական առանձնահատկություն այս քարոզարշավն ունի. նվազել է սև քարոզչությունն ու նեգատիվը: Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ի տաբերություն 2012-ի, սոցհարթակներում քիչ են վարկաբեկիչ նյութերը, ֆեյքերը, թեկնածուներն աշխատում են պոզիտիվ կերպարի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button