Քաղաքական

Վրաստանի ՊՆ-ն արձագանքը՝ Վրաստանից ՀՀ ռազմական տեխնիկա տեղափոխելու լուրին

Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Грузия online-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո′չ Հայաստանը, ո′չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ը չեն դիմել եւ, հետևաբար, թույլտվություն չի եղել»,-նշված է հայտարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button