Միջազգային

Սիրիայում դպրոց է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր

Առնվազն 33 մարդ է զոհվել Սիրիայում ենթադրաբար՝ միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով: Ավիահարվածի հետևանքով հիմնահատակ ավերվել է Ռաքքա քաղաքի դպրոցներից մեկը, որտեղ ժամանակավոր ապաստան էին գտել երկրի այլ քաղաքներից տեղափոխված փախստականներ: Զոհերի և տուժածների մեջ կան մեծ թվով կանայք և երեխաներ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Ցուցադրել ավելի
Back to top button