ԿարևորՔաղաքական

Սամվել Բաբայանը ձերբակալվել է

Շուրջ մեկ Ժամ առաջ հայասատանյան լրատվական կայքերը  լուրեր տարածեցին, որ ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ավելի ուշ, լուրը  լրատվամիջոցներին տված հեռախոսազրույցում հաստատել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ ասելով, որ ձերբակալման մասին իմացել է Սամվել Բաբայանի մտերիմներից:

Իսկ ահա  168.am-ը գրում է, որ այսօր ժամը 13:20-ի սահմաններում, իրենց թղթակիցն ականատես էր եղել, թե ինչպես են Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից (Սամվել Բաբայանի տան մոտ) մի քանի անձինք, այդ թվում՝ համազգեստներով, քաղաքացուն նստեցրել մեքենան։

Ձերբակալման պատճառները հայտնի չեն: «ՕՐՕ» դաշինքը դեռևս որևէ հայտարարություն չի արել, Սամվել Բաբայանի հեռախոսահամարն անհասանելի է: Իսկ  ԱԱԾ-ից պաշտոնական հաղորդագրություն չկա:

Ցուցադրել ավելի
Back to top button