Մշակույթ

Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի մասնակցի մուտքը երկիր

Ուկրաինայի հատուկ ծառայությունները 3 տարով արգելել են Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիրը, որը պետք է ներկայացներ Ռուսաստանը «Եվրատեսիլ» մրցույթում: Միջոցառումն այս տարի անցկացվելու է Կիևում:

Ուկրաինայի հատուկ ծառայությունների մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ նման որոշում է կայացվել ստացված տեղեկությունների հիման վրա, որոնց համաձայն Սամոյլովան խախտել է ուկրաինական օրենսդրությունը:

Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ արտասահմանցիները պետք է հատուկ թույլտվություն ստանան ուկրաինական կողմից Ղրիմ այցելելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ անվտանգության ծառայությունն ստուգում է նաև Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանին՝ պարզելու, թե արդյոք նա եղել է Ղրիմում:

Ցուցադրել ավելի
Back to top button