Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի,
Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է
տեղում:

Բքի պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բքի  պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Ցուցադրել ավելի
Back to top button