Միջազգային

Հրաձգություն Լոնդոնում. կան զոհեր և վիրավորներ

Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ հրաձգության արդյուքնում, լրատվամիջոցների տվյալներով, երկու մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել: Զոհվածներից մեկը ոստիկան է: Հրաձգություն իրականացրած անձին չի հաջողվել փախչել. նա ոչնչացվել է իրավապահների կողմից՝ տեղեկացնում է Reuters-ը: Ի դեպ աղբյուրի հաղորդմամբ՝ Համայնքների պալատի նիստը միջադեպի պատճառով ընդհատվել էր:

Ի դեպ, Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունն ու դրա հետ կապված իրավիճակը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին։ «Նախագահը քննարկել է իրավիճակը վարչապետի հետ»՝ հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը լրջագույն կերպով դատապարտում է Լոնդոնում իրականացված ահաբեկչությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button