Հասարակություն

Պավլիկ Մանուկյանը խնդրում է Հաց բերողին հուղարկավորել Եռաբլուրի՝ իրեն հատկացվելիք տեղում

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը նամակ է հասցեագրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա խնդրում է, որպեսզի թույլատրվի Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը կատարել Եռաբլուրում:

«Հուսով եմ, որ հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին»,- իր նամակում նշում է Պավլիկ Մանուկյանը՝ հավելելով.

«Ուստի խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում»:

Ցուցադրել ավելի
Back to top button