ԿարևորՀասարակություն

Հայաստանը` աշխարհի ոչ թանկարժեք երկրների թոփ-20-ում

Հայաստանը ներառվել է աշխարհի ոչ թանկարժեք երկրների թոփ-20-ում: Այս մասին վկայում է  Cost of Living Index 2017 վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Numbeo հետազոտական պորտալը:

Աղյուսակի համաձայն՝ Հայաստանի ինդեքսը կազմում է 33.87: Հարևան երկրներից Վրաստանը՝ 27.37 ինդեքսով,  հայտնվել է ամենաէժան երկրների հնգյակում:

Ցածր գներ ունեցող երկրները գլխավորում է Եգիպտոսը, որին հետևում են Հնդկաստանը, Ուկրաինան, Պակիստանը: Վեցերորդ հորիզոնականում է գտնվում Ադրբեջանը, որի ինդեքսը կազմում է 27. 76:

Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանի ինդեքսը 42.01 է, Թուրքիայինը՝ 38.60:

Աշխարհի ամենաթանկարժեք վայրը Բերմուդյան կղզիներն են (146.19), որին հետևում է Շվեյցարիան (122.06), Իսլանդիան (111.71), Նորվեգիան (106.31):

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button