Հասարակություն

Արցախը շարունակում է ընդլայնել բարեկամների շրջանակը

Լուսինե Ավանեսյան 
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախը շարունակում է ընդլայնել բարեկամների շրջանակը, չնայած Ադրբեջանի իշխանությունների հարուցած արգելքներին ու  Արցախ ժամանողների դեմ հետապնդումներն ուժեղացնելու սպառալիքներին:

Այս օրերին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ  Արցախում են գտնվում  Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին:

Նրանք հադիպումներ են ունեցել  խորհրդարանում, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, երեկ բելգիացի պատգամավորներին հյուրընկալել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button