Արթուր Սարգսյանի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին


Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:
«Քրեական վարույթն իրականացնող մարմնին են փոխանցվել նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին՝ հետվիրահատական բարդություններից՝ երկու անգամ կալանավորվելուց և ազատ արձակվելուց հետո։ Նա հայտնի էր դարձել «Հաց բերող» անունով՝ 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար։