ԿարևորՔաղաքական

«ԱԺ մոնիտորինգ». ինչպես աշխատեց 5-րդ գումարման խորհրդարանը


Մի քանի օրից ձեւավորվելու է նոր խորհրդարանը: Ի՞նչ մթնոլորտում է այն աշխատելու, ի՞նչ ժառանգությամբ եւ ի՞նչ նոր ավանդույթներով: Օրենսդիր մարմնի 5 տարվա աշխատանքն ուսումնասիրել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը, ամփոփել է խորհրդարանի օրենսդրական եւ վերահսկողական գործունեության դիտարկման արդյունքները եւ պատգամավորների հնգամյա աշխատանքի հիմնական ցուցանիշները: Ավելին՝ համեմատել է 4-րդ եւ 5-րդ գումարման Աժ-ները: Վերջինը, ի դեպ, այդ համեմատությունից չի շահել:  «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր ամփոփել է այս խորհրդարանի 5 տարվա գործունեությունը:

Հեռացող խորհրդարանը հինգ տարվա ընթացքում կարողացել է ձեւավորել ավանդույթներ, օրինաչափություններ ու միտումներ: Դրանք սակայն զգալիորեն թուլացրել են օրենսդիր մարմնի նշանակությունը իշխանությունների հակակշռման եւ հավասարակշռության բալանսում: Սա պարզապես խոսքեր չեն, հիմնված են  «Աժ-ի մոնիտորինգ» ծրագրի ուսումնասիրությունների վրա, որի արդյունքում ձեւավորվել է բավական խոսուն պատկեր: Բազմաթիվ օրինակներից ընդամենը մի քանիսը թվարկեց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Խորհրդարանի աշխատանքին կողքից, թվերով ծանոթանալուց հետո Աժ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Արամ Մանուկյանը որոշեցին որոշակի բացահայտումներ անել իրենց դժվար եւ բարդ աշխատանքի չերեւացող հատվածից:

5-րդ գումարման Աժ քաղաքական ուժերին չի հաջողվել լիարժեք օգտագործել օրինակ՝ ընդդիմությանը տրված հնարավորությունները կամ վերահսկողական գործիքները: Անցնող խորհրդարանում եղել է մի ժամանակաշրջան, երբ խորհրդարանական ընդդիմությանը հաջողվել է ոչ միայն լսելի դառնալ, այլեւ՝ մեծամասնությանը պարտադրել իրենց պահանջները՝ ասում է «Աժ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը:

Ի դեպ, հենց պատգամավորներն են ասում, որ «գազի հանձնաժողովը» գործել է արդյունավետ, եղել են որոշակի բացահայտումներ, փաստաթուղթը ընդունվել է խորհրդարանում եւ ուղարկվել դատախազություն: Այս հարցում, գոնե, անգործությունն Աժ-ից չէ: Այսպիսի ուսումնասիրությունը հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հետաքրքիր եւ օգտակար համարեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Ասում է՝ այս ձեւով լավագույնս երեւում են խնդիրները, հետեւաբար հուշում է, թե ինչ ուղղությամբ է անհրաժեշտ աշխատել՝ օրենսդիր մարմինը կայացնելու համար:

Նախընտրական շրջանում պակաս կարեւոր չէ նաեւ իմանալ, թե 5 տարվա ընթացքում ինչ սկզբունքայնություն են դրսեւորել խորհրդարանական ուժերը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ գրեթե բոլորը նախընտրական ծրագրերի եւ իրական աշխատանքի հակասություններ են ունեցել հատկապես կառավարման համակարգի փոփոխությանը եւ ԵԱՏՄ-ին վերաբերող հարցերում՝ սկզբից հայտարարել են մի բան, հետո փոխել են կարծիքը:

Ցուցադրել ավելի
Back to top button