Մշակույթ

Մահացել է Վանիկ Սանթրյանը

Կյանքից մարտի 18-ին հեռացել է հայ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ամենարեկրարամյա աշխատակից Վանիկ Սանթրյանը։

Վանիկ Ալեքսանի Սանթրյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին, Թաղավարդ գյուղում (Արացխի Հանրապետություն, Մարտունու շրջան)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում (Արամայիս Սարգսյանի հրավերով)։ Վերջին տարիներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ավելի քան 36 գրքի հեղինակ է։ Արձակագիրը իր կյանքի ընթացքում գրել է մի շարք երկրեր, որոնցից են՝ «Փառք ճանապարհին» (1969թ.), «Երգի ճամփաներին» (1973թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982թ.), «Մաշտոցի որդիները» (1985թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999թ.), «Վարք երեք սրբերի» (2002թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005թ.) և այլն: Իր գործունեության ընթացքում ստացել է մի շարք պարգևներ՝ Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակ, 2010 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։ 2010 թվականին ստացել է նաև ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում և ՀՀ վարչապետի շնորհակալագիր 2011 թվականին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button