ԿարևորՄիջազգային

Մահացել է միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը

101 տարեկան հասակում մահացել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը: Այս մասին տեղեկություն են տարածել ամերիկյան ԶԼՄ-ները: Ռոքֆելերի մահվան մասին լրատվամիջոցները այլ մանրամասներ չեն հաղորդում:

Նշենք, որ Ռոքֆելլերի  կարողությունը գնահատվում է 3 միլիարդ դոլար, նա հանդիսանում է պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարազատ թոռը։

Հիշեցնենք, որ միլիարդատերը 6 անգամ սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել։ Առաջին անգամ Դեվիդ Ռոքֆելլերը նման վիրահատության է ենթարկվել 1976 թվականին ավտովթարից հետո։

World News Daily Report ամերիկյան պարբերականը մեջբերել է միլիարդատիրոջ խոսքերը, ով վիրահատությունից 36 ժամ հետո ասել է. «Իմ երկարակեցության գաղտնիքը կայանում է կյանքը սիրելու ու հավատարիմ ընկերներ ունենալու մեջ։ Ես ամեն անգամ նոր լիցք եմ ստանում հերթական փոխպատվաստումից հետո և չեմ պատկերացնում կյանքս առանց բարեգործության։ Ես պատրաստվում եմ ապրել մինչև 200 տարեկան»։

Ցուցադրել ավելի
Back to top button