ԿարևորՔաղաքական

Հրանտ Բագրատյանը վստահ է՝ առաջիկայում կրկին կզբաղեցնի վարչապետի աթոռը


Մարմնավաճառությունն օրինականացնելուց մինչեւ վերադարձ խորհրդային տարիների ցուցանիշներին: Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը միմյանց հետ մրցում են ծրագրային նույնիսկ ամենաանհավանական առաջարկներով: Այս փուլում բոլոր ուժերը բացահայտում են ցանկացած հարց, բացի մեկից։ Ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժից միայն երկուսն է հստակ հրապարակել իրենց վարչապետի թեկնածուի  անունը: Մեկը հանրապետականն է, մյուսը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Մնացածը հորդորում են չշտապել:


Հրանտ Բագրատյանը վստահ է իր ուժերի վրա եւ ավելի քան համոզված՝ առաջիկայում կրկին կզբաղեցնի վարչապետի աթոռը: Քարոզարշավի ընթացքում համոզվել է՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար գրած նախընտրական ծրագիրը ամենահիմնավորն է, մնացածը ներկայացրել են ցանկությունների ծրագիր՝ չպատկերացնելով, թե իրականում ինչ են անելու՝ ասում է:

Քարոզարշավի այս փուլում, սակայն, գաղափարախոսության պակասի պատճառով բոլոր տեղերում չէ, որ նախկին վարչապետին հաջողվում է ներկայացնել իր ապագա անելիքների ծրագրերը: Շարքային ընտրողի առօրյային նա արդեն բախվել է եւ այդտեղից էլ պարզել առաջնային քայլերից մեկի անհրաժեշտությունը:

Ավելին՝ նախկին վարչապետը անգամ գիտի բյուջետային մուտքերի նաեւ, գուցե անակնկալ աղբույուրներ:

Այստեղ արդեն չի կարող իր գաղափարական հակառակորդի հետ համաձայն, էլ չասենք՝ ասածը հանդուրժել Հայաստանի թիվ մեկ կոմունիստը:

Ոչ վաղ անցյալին եւ ժամանակակից պատմությանը չվստահելով ու Հայաստանը ծերացող երկրների շարքից հանելու մտադրությամբ 76- ամյա Տաճատ Սարգսյանը այս ընտրություններում առաջնորդում է կոմունիստական կուսակցությանը: Ասում է՝ շատ երիտասարդներ ունեն, ովքեր կկարողանան ձեւավորել կառավարություն, բայց չի շտապում հրապարակել վարչապետի իրենց թեկնածուի անունը:

Այդ կետը կբացահայտեն ընտրություններից հետո: Կասկած չունի, որ կհայտնվեն խորհրդարանում թեկուզ եւ փոքրաթիվ խմբակցությամբ: Հրանտ Բագրատյանի պես հիշում է անցյալը, բայց ավելի վաղ ժամանակաշրջանի Հայաստանը:

Տաճատ Սարգսյանը վստահեցնում է, որ կոմունիստական կուսակցությունն այսօր ունի 20 հազար անդամ։ Հենց նրանց հանգանակություններով են հոգում քարոզարշավի ծախսերը: Նույնիսկ քարոզչական հնարքներով փորձում են հետ չմնալ երիտասարդ կուսակցություններից՝ բակից բակ, թաղից թաղ ձեւաչափը այստեղ էլ է գործում: Կոմունիստները համոզված են՝ ամեն երկրորդը փողոցում ցանկանում է վերադարձնել խորհրդային Հայաստանի տարիները:

«Ծառուկյան դաշինքի» դեպքում գործում են բոլորովին այլ հիշողություններ: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն անկեղծանում է՝ ինքն էլ սկզբում անակնկալի էր եկել, երբ ստացել էր համագործակցելու առաջարկը: Այժմ անձամբ համոզվեց, որ այս քաղաքական ուժի ղեկավարն անկեղծորեն է առաջարկում իր օգնությունը:

Արարատ Զուրաբյանը դժգոհում է, որ առաջիկա ընտրությունների քարոզարշավի այս փուլում դեռեւս բացակայում է քաղաքական տարրը: Իսկ թե քվեարկության ժամանակ որոշիչը գաղափարախոսությո՞ւնն է լինելու, թե՞ փողը։ «Ռադիոլուրի» այս հարցին երկարաշունչ արձագանքի ժամանակ այդպես էլ հստակ պատասխան չտվեց:  «Ազատ դեմոկրատների», կոմկուսի եւ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն այսօր բացառեցին ապագայում կոալիցիա ստեղծելու որեւէ հավանականություն հատկապես հանրապետականի հետ: Սա կարեւոր են համարում շեշտել: Մնացած համագործակցությունների մասին դեռ կմտածեն:

Ցուցադրել ավելի
Back to top button