Հասարակություն

Հայաստանը երջանկության համաշխարհային ինդեքսում 121-րդն է

Հրապարակվել է աշխարհի երջանիկ երկների վարկանիշը՝ World Happiness Report-ը, որը կազմվում է ՄԱԿ-ի պատվերով: 155 երկների շարքում Հայաստանն այս տարի, ինչպես և նախորդ տարի զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը: Մեր հարևան երկներից Վրաստանը 125-րդ, Թուրքիան 69-րդ, Ադրբեջանը 85-րդ, Իրանը 108-րդ հորիզոնականում են: Ռուսաստանը զբաղեցնում է 49-րդ տեղը:

Արդեն ավանդաբար վարկանիշային աղյուսակի առաջատարներն են սկանդինավյան երկները՝ Նորվեգիա, Դանիա, Իսլնադիա, Ֆինլանդիա, ինչպես նաև Շվեյցարիա: Ամենաերջանիկ երկների վարկանիշային աղյուսակում վերջիա առաջին տեղերեն են զբաղեցնում Բուրունցին, Տանզանիան և Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը:

Նշեմ որ երջանիկ երկների վարկանիշը կազմվելիս հիմնականում հաշվի են առնվել հիմնականում տնտեսական ցուցանիշները՝ համախառն ներքին արդյունք և այլն: Անշուշտ այս չափանիշներից ելնելով կարելի է միանգամայն բնական համարել Հայաստանի 121-րդ հորիզոնականը: Սակայն հայտնի է, որ երջանկությունը միայն տնտեսական ցուցանիշներն ու ֆինանսական բարեկեցությունը չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button