Հասարակություն

Բելառուսը հայտնել է, որ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Բեռլառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այս փաստը պետք է հետաքննել:

«Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն, գրում է Sputnik-Բելառուսը: Բելառուսի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպը և զեկուցել արդյունքների մասին:

Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ «ռադիոակտիվ ինքնաթիռի» հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Ինքնաթիռը, որը ուղևորատար չէր, մեկնում էր Բուլղարիա:

Ցուցադրել ավելի
Back to top button