Հասարակություն

11 երկրների բլոգերներ կհավաքվեն Արցախում

«Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպում են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցելու է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:

Կազմակերպիչների հաղորդմամբ, ֆորումի գլխավոր թեման լինելու է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Արցախ մեկնելու մասին իր բլոգում տեղեկացրել է մոսկվաբնակ Անտոն Նոսիկը ու մեջբերել Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունից մի հատված:

Նա անդրադարձել է նաև Արցախ այցելելու հետևանքոց Ադրբեջանի սև ցուցակում ընդգրկվելու վտանգին, նշել, որ իրեն այնքան էլ չի մտահոգում:

«Որպես սուվերեն պետություն Ադրբեջանի առկայությունը պատմական սխալ է ու թյուրիմացություն»,-գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button