Վերլուծական

Հայկական պատմական տարածքների ադրբեջանականացումն ու քրդական գործոնը. ի՞նչ հարց է փորձում լուծել Անկարան


Հայկական պատմական հողերը Անկարան փորձում է ադրբեջանցիներով բնակեցնել, ու այդ քաղաքականությունը վաղուց է վարվում: Սակայն այստեղ գործընթացը բախվում է քրդական գործոնի հետ ու արդյունքում Կարսում գրանցված բախումների հետևանքով տեղի ադրբեջանցիների թվաքանակը նվազել է, ինչն սակայն չի կարելի ասել Իգդիրի մասին:

 

Թուրքիայի վարած հետևողական քաղաքականության հետևանքով Իգդիրում ադրբեցանցիների թիվը ոչ պաշտոնական տվյալներով հասել է 110 հազարի, քրդերի թիվը 56 հազար է:

Անկարան տևական ժամանակ է Կարսում և Իգդիրում ադրբեջանցիներին հողատարածքները գնելու հնարավորություն է տվել, ինչը, սակայն, վերջին շրջանում չեն հանդուրժում տեղի քրդաբնակները: Նրանք մտավախություն ունեն, որ ադրբեջանցիների թվաքանակի ավելացումը կարող է խոչընդոտել հայ զբոսաշրջիկների այցը, իսկ զբոսաշրջությունն այդ վայրերում ապրուստի հիմնական միջոց  է համարվում:

Քանի որ ադրբեջանցիները վերացնում է այս տարածքներում հայկականի երբեմնի ներկայության հետքերը՝ հայերն էլ զգուշանում են այցելել պատմական Հայաստանի այդ տարածքներ: Այս վիճակը ադրբեջանա-քրդական բախումների հիմք է տվել:

Վերջին բախումը տեղի ունեցավ  մոտավորապես 10 օր առաջ, ինչը վերաճեց  զանգվածային ցույցերի, դանակահարության ու կրակոցների: Նախիջևանից Կարս ժամանած գործարարը  քաղաքի կենտրոնում գնած հողակտորում հայկական պատմական շինությունները  փորձել է քանդել ու տեղում հյուրանոցային համալիր կառուցել ու բախվել է քրդական դիմակայության:  Թուրք-քրդական  հակամարտությունների գծով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը խոսում է թուրքական քաղաքականության խորքային բնույթի մասին.

«Միանգամից երկու հարց են լուծում ՝ հայկական ու քրդերի ինքնավարության ձգտումները կանխելու»:

Կարսը քրդացվող տարածք է համարվում ու քրդերին այս պարագայում ավակցելը՝ Կարսի քրդացմանն աջակցել է համարում «Ռադիոլուրի» հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Իմ կարծիքով թուրքերը տարածքի հարավային ուղղությամբ լուրջ մտավախություն ունեն, մասնավորապես քրդերին ցամաքային դարպաս համարելու ԱՄՆ մոտեցման առնչությամբ»:

Թուրք-քրդական  հակամարտությունների գծով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բարձրացրեց նաև Անիի պարիսպների ու կից տարածքների և Արարատ լեռան հարակից հատվածներում ադրբեջանական տարրի ներթափանցման հարցը:

Թե ինչ զարգացումներ են սպասվում ապագայում՝ դժվար է ասել, սակայն մեկ բան հուսադրող է՝ ադրբեջանա-քրդական բախման հետևանքով Կարսում ադրբեջանցիների թվաքանակը կտրուկ նվազել է:  Ոչ պաշտոնական տվյալներով՝ երբեմնի այս քաղաքում 210 հազար քրդեր  և 15 հազար ադրբեջանցիներ են բնակվում:

Ցուցադրել ավելի
Back to top button