Քաղաքական

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 7 պատգամավորի թեկնածուների գրանցումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող  մի շարք կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների թեկնածուների գրանցումը ճանաչել է ուժը կորցրած:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը արտահերթ նիստում հայտարարել է, որ ինքնաբացարկի մասին դիմում են ներկայացրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի ընտրական ցուցակից Գագիկ Հովհաննիսյանը, Սոս Սարգսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակից՝ Նարեկ Ավետիսյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, «Կոմունիստական» կուսակցությունից՝ Կարեն Մանուկյանը, Սինոտ Պողոսյանը, Գարեգին Մատինյանը: «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից: Այն կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում»,- ասել է նա:

 

Ցուցադրել ավելի
Back to top button