Հասարակություն

Զարգացման ծրագրեր՝ խոշորացված համայնքներում

Տաթեւ խոշորացված համայնքում իրականացվում են զարգացման ծրագրեր։ Այդ նպատակով՝ այս համայնքին տրամադրվել են շուրջ 167  միլիոն դրամի  տեխնիկական միջոցներ և սարքավորումներ: «Ռադիոլուրը»  փորձել է պարզել, թե ինչպիսի զարգացման ծրագրեր են իրականցվելու այստեղ։

 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Տաթև համայնքին Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության, գյուղտեխնիկայի վերազինման և ջրամատակարարման համակարգի մասնակի բարելավման համար տրամադրվելու է 1 ինքնաթափ մեքենա, 1 աղբատար մեքենա, 1 ավտոգրեյդեր, 2 կոմբայն և 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Տրամադրվող տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը մոտ 167 մլն դրամ է։

Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն ընդգծում է, որ ծրագրի շրջանակում  առաջնահերթ են համարել տեխնիկայի ձեռքբերումը, քանի որ դրանց բացակայության պատճառով հացահատիկային կուլտուրանների կորուստ է գրանցվում:

Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են  Տաթև խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով՝ ասում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Ի դեպ՝ միջազգային դոնորներից աջակցությամբ պետությունը նախատեսում է նաեւ զարգացման ծրագրեր իրականացնել մի շարք այլ խոշորացված համանքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button