Հասարակություն

Երիտասարդ գիտնականներն առավել ակտիվ են բնագիտության ոլորտում

տեղադրված՝ 10.16
լրացված՝ 13.45

Հանրապետության նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը երեկ Հայկական ընդհանուր բարեգործական միությունում հանդիպել է Երիտասարդ գիտնականների հետ, ծանոթացել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի անցած երկու տարիների գործունեությանը: Երկրի ղեկավարն այնուհետեւ ՀԲԸՄ ընդունելությունների դահլիճում հանդիպել է «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաև հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017 թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ: «Լույս» հիմնադրամը հավերժ շարունակելու է իր գործունեությունը և մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը՝ վստահեցրեց հիմնադրամի համահիմնադիր, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button