Մշակույթ

Գյումրիում մեկնարկել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Գյումրիում մեկնարկել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը՝ նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի Գյուրմիի մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:

Այս տարի լրանում է նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովի և «Ժամանակ և արվեստ, հայացք Գյումրիից» մշակութային ամսագրի 10 ամյակները:

Փառատոնին մասնակցելու համար Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում  արդեն 400 մասնակից գրանցվել է միացյալ նահանգներից, ֆրանսիայից, Թեհրանից և շատ այլ երկրներից, գրանցման վերջնաժամկետն էլ մարտի 20-ն է:

Իսկ մրցանակային անվանակարգերի թիվն ավելացել է ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված «Ալեքսանդրովի» նվագախմբի անվան մրցանակով:

Փառատոնի պաշտոնական բացումըապրիլի 10-ին է, մինչև հոկտեմբեր էլ Գյումրիում ու Երևանում կշարունակվեն վարպետության դասերն ու համերգները:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button